Արամի փողոցում այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

30.04.2021, 13:29
Արամի փողոցում այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Արամի փողոցում այրվում են «Փոքր Կենտրոն» թաղամասը սնուցող հոսանքալարերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/.ԱԻՆ–ից հայտնել են Արամի փողոցի թունելում առաջացած ծխի պատճառը։

 - рис.1

Ինչպես հայտնեցին ԱԻն–ից ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

 - рис.2

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 - рис.3

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։–0–