Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել

28.06.2022, 12:55
Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել
Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հունիսի 28-ին, ժամը 02։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղի վանքին հարակից ժայռից երկու քաղաքացի ընկել է ձորակը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 600 մ) Հ. Ղ.-ին (ծնված 1993 թ․) և Ջ. Ս.-ին (ծնված 1993 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–