Արագածոտնում 2 ավտովթարի հետևանքով 8 մեքենա է բախվել, ճանապարհը երկկողմանի փակվել է

26.11.2021, 11:26
Արագածոտնում 2 ավտովթարի հետևանքով 8 մեքենա է բախվել, ճանապարհը երկկողմանի փակվել է
Արագածոտնում 2 ավտովթարի հետևանքով 8 մեքենա է բախվել, ճանապարհը երկկողմանի փակվել է
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա¬մասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են 8 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարներն Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։–0–