Ապարանում ամուսինները գողացել են Ամանորի տոնական խաղալիքներ ու տեղափոխել իրենց բնակավայր

10.01.2025, 10:47
Ապարանում 29 և 31 տարեկան ամուսինները ոստիկաններին են ներկայացրել 54 գողացված ամանորյա խաղալիք
Ապարանում ամուսինները գողացել են Ամանորի տոնական խաղալիքներ ու տեղափոխել իրենց բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 29 և 31 տարեկան ամուսինները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են Ամանորի զարդարանքի խաղալիքներ և տեղափոխել իրենց բնակության վայր, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին նրանք հրավիրվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը և ներկայացրել 54 խաղալիք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: