Անհայտ անձինք դանակահարել են Կոնստանտին Տեր–Նակալյանին
17.11.2020,
01:13
Անհայտ անձինք դանակահարել են Կոնստանտին Տեր–Նակալյանին

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անհայտ անձինք հարձակում են գործել «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Կոստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել են նրան ։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է «Վետո» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր հերթին դատապարտել է բռնության ցանկացած գործողություն:
«Սա վերջին օրերին հանրապետությունում բռնության կոչերի հետևանքն է։ Ատելության խոսքն ու սպառնալիքները հասել են գագաթնակետին:
Նման կոչերը պառակտում են մեր հասարակությանը, էլ ավելի սրում լարված մթնոլորտն ու հող նախապատրաստում նման բռնարարքների։ Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունը հետևողական կլինի և արագ միջոցներ կձեռնարկի, որպեսզի մեդիայի ներկայացուցիչների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումները կանխվեն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այս պայթյունավտանգ իրավիճակի հասցեատերն ու պատասխանատուն իշխանությունն է:
«Կոչ ենք անում ոստիկանությանն աչալուրջ լինել, բացահայտել ու պատժել մեղավորներին», – նշվում է «Մեդիա Պաշտպանի» հաղորդագրության մեջ։
Լուսանկարում Տեր–Նակալյանը ձախից է