Ամիրյան–Մաշտոց խաչմերուկում «Գազելի» վարորդը վրաերթի ենթարկեց վարչապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակցին (ՎԻԴԵՈ)

19.11.2020, 14:43
Ամիրյան–Մաշտոց խաչմերուկում «Գազելի» վարորդը վրաերթի ենթարկեց վարչապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակցին. ՎԻԴԵՈ
Ամիրյան–Մաշտոց խաչմերուկում «Գազելի» վարորդը վրաերթի ենթարկեց վարչապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակցին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի կենտրոնում` Ամիրյան–Մաշտոց խաչմերուկում` փակելով փողոցի երթևեկությունը։

Ակցիայի ժամանակ «Գազել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի ենթարկեց ակցիայի մասնակիցներից մեկին։ Բարեբախտաբար հարվածն ուժգին չէր։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրման պատճառով, որով նախատեսվում են տարածքների զգալի զիջումներ Ադրբեջանին։–0–


Տեսանյութը` tert.am–ի