Ամանորի տխուր հետևանքները. Երևանում պայթուցիկի հետևանքով ամպուտացվել է 10–ամյա տղայի մատը (ՖՈՏՈ)

02.01.2020, 15:45
Ամանորի տխուր հետևանքները. Երևանում պայթուցիկի հետևանքով ամպուտացվել է 10–ամյա տղայի մատը. ՖՈՏՈ
Ամանորի տխուր հետևանքները. Երևանում պայթուցիկի հետևանքով ամպուտացվել է 10–ամյա տղայի մատը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ 

Այս մասին Facebook–յան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ 

ԲԿ դիմածներից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ 

«10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ Իսկ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները», – նշվում Դերձյանի գրառման մեջ։ 

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից և հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում` 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր)։ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։–0–