564.15
6.6
480.82
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

10:40
20 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները բացահայտել են 27 տարի առաջ կատարված տրակտորի գողության դեպքը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, 1992 թվականի ապրիլին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում անձնական ունեցվածքի գողություն էր կատարվել։ Գողոնը տրակտոր էր։

Դեպքի առթիվ Թումանյանի շրջանի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողացված տրակտորը դեպքից օրեր անց՝ 1992 թվականի մայիսին, վաճառվել է Լորուտ գյուղի մի բնակչի՝ 55.000 ռուբլով։ Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ տրակտորը վաճառած անձը այն գողացողը չէ, բայց տեղյակ է եղել, որ տրակտորը գողացված է։ 

Հետևողական հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները, օրերս բավարար ապացույցներ ձեռք բերելով, հիմնավորել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով 27 տարվա վաղեմության գողությունը։ 

«Պարզվել է, որ տրակտորը գողացել է 1967 թվականին ծնված և Տավուշի մարզի Արճիշ գյուղում ապրած մի տղամարդ, որը տարիներ առաջ մահացել է։ Իհարկե, իրավական առումով, նաև այս դեպքում, գործում է վաղեմության ժամկետի սկզբունքը, սակայն ցանկացած հանցագործության բացահայտում, անկախ վաղեմությունից ու ժամկետներից, կարևոր է և՛ արարքի ամբողջական գնահատման, և՛ պատժի, թեկուզև բարոյական պատժի անխուսափելիության տեսանկյունից»,  – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
25 Սեպտեմբերի 2021
Երևանի բակերից մեկում 32–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանի բակերից մեկում 32–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
13:07
24 Սեպտեմբերի 2021
Երևանում 44–ամյա տղամարդը մտել է 82–ամյա կնոջ տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել ու հափշտակել 60 հազար դրամ
Սարսափելի սպանություն Երևանում. 44–ամյա տղամարդը մտել է 82–ամյա կնոջ տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել ու հափշտակել 60 հազար դրամ
11:36
24 Սեպտեմբերի 2021
Կրակոցներ են հնչել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, կան վիրավորներ
Կրակոցներ են հնչել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, կան վիրավորներ
12:58
23 Սեպտեմբերի 2021
39–ամյա տղամարդն Արարատից մինչև Երևան հետապնդել է 25–ամյա երիտասարդի մեքենան ու երկու անգամ կրակել նրա ուղղությամբ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Իսկական կինո. 39–ամյա տղամարդն Արարատից մինչև Երևան հետապնդել է 25–ամյա երիտասարդի մեքենան ու երկու անգամ կրակել նրա ուղղությամբ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

14:54
22 Սեպտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Երևանում. 42–ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել
Երևանում. 42–ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել
16:40
19 Սեպտեմբերի 2021
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է (ՖՈՏՈ)
Շղթայական ավտովթար Երևանում․ Infiniti-ն բախվել է կայանված 4 մեքենաներին, որոնցից մեկը ոստիկանական մեքենա է.ՖՈՏՈ
14:54
17 Սեպտեմբերի 2021
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևան–Սևան ճանապարհին բախվել են Toyota–ն ու ЗИЛ–ը, Toyota–ի վարորդը տեղում մահացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:30
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
15:23
16 Սեպտեմբերի 2021
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
Ողբերգական դեպք Սյունիքում. 37–ամյա տղամարդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6–ամյա աղջնակի
14:18
16 Սեպտեմբերի 2021
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
Երևանում հրազենային վիրավորումով 32–ամյա տղամարդ է հոսպիտալացվել. ընկերը հայտնել է, որ գրիչ–հրազենով կրակել է ինքն իրեն
12:39
16 Սեպտեմբերի 2021
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել (ՎԻԴԵՈ)
Երևանում 15–ամյա աղջիկ է անհետ կորել.ՎԻԴԵՈ