+4
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով Կութում այրվում է ավելի քան 160 հա տարածք (ՎԻԴԵՈ)

11:58
01 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կութ գյուղի տարածքում 43 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Գեղարքունիքում ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար։

«Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար», – հայտարարել է Թաթոյանը` ներկայացնելով փաստերն ապացուցող տեսանյութեր։ 

ԱԻՆ–ի տվյալներով,  օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ։

Հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։58-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։46-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
21:38
20 Մարտի 2023
Քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
Այս պահին քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
16:24
20 Մարտի 2023
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
14:51
18 Մարտի 2023
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
21:53
17 Մարտի 2023
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
12:57
17 Մարտի 2023
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
10:59
17 Մարտի 2023
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
16:25
16 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
12:54
16 Մարտի 2023
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով