Աբովյանում շենքի երեսպատման սալիկները պոկվել ու ընկել են Opel–ի վրա (ՎԻԴԵՈ)

26.12.2019, 16:00
Աբովյանում շենքի երեսպատման սալիկները պոկվել ու ընկել են Opel–ի վրա. ՎԻԴԵՈ
Աբովյանում շենքի երեսպատման սալիկները պոկվել ու ընկել են Opel–ի վրա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ պատահար է այսօր տեղի ունեցել Աբովյան քաղաքում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 26-ին, ժամը 09:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել, առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ շենքի 6-րդ հարկի երեսպատման սալիկները տվյալ պահին ընկնելու վտանգ չեն ներկայացնում, իսկ 5-րդ հարկինը (մոտ 1.5 քմ)՝ պոկվել և ընկել են կայանած (շենքից մոտ 1 մ հեռավորության վրա) «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում է գտնվել «Սևան» համատիրության նախագահը, ով հավաստիացրել է, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:–0–