417.09
6.36
395.91
+2
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ից Globbing-ի միջոցով փորձել են մարիխուանա տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)

20:00
24 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգի» միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:57
05 Դեկտեմբերի 2022
Սարսափելի դեպք Արագածոտնում. մեքենան վթարի է ենթարկվել, երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են (ՖՈՏՈ)
Դաժան դեպք Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են
17:36
04 Դեկտեմբերի 2022
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայող է վիրավորվել չպարզված հանգամանքներում. վիճակը ծայրահեղ ծանր է
22:26
03 Դեկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 32-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել, գրպանում եղել է 2 երկտող
18:47
03 Դեկտեմբերի 2022
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
76-ամյա տղամարդը կացնով հարվածել է քնած որդու գլխին և նրա կնոջը
21:17
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
16:31
02 Դեկտեմբերի 2022
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
17:01
01 Դեկտեմբերի 2022
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
16:14
01 Դեկտեմբերի 2022
Կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան. ԱԻՆ-ը մանրամասնում է
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում այսօր ՀՀ-ում ինքնաթիռի կործանման դեպքից
15:11
01 Դեկտեմբերի 2022
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի (ՖՈՏՈ)
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում ինքնաթիռ է ընկել
13:29
01 Դեկտեմբերի 2022
Գեղարքունիքում ՎԱԶ-ը վերածվել է մետաղե ջարդոնի. 17-ամյա ուղևորի դին դուրս են բերել փրկարարները
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում. փրկարարները դուրս են բերել 17-ամյա ուղևորի դին՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ
15:26
29 Նոյեմբերի 2022
Քանաքեռավանում ԶԻԼ-ը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար, վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում. ՖՈՏՈ
14:50
28 Նոյեմբերի 2022
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները (ՎԻԴԵՈ)
Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասները. ՎԻԴԵՈ