ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ
03.08.2022,
00:18
ԱԻՆ-ը թարմ տեղեկություններ է հայտնել ռազմավարական օբյեկտներում պայթուցիկների տեղադրման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իրականացվում են տեղազննման աշխատանքներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Օդանավակայանի և քաղաքապետարանի տեղազննման աշխատանքներն ավարտվել են․ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։
Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։-0-