ԱԻՆ. տեղեկություն է ստացվել մետրոյի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱԺ-ում և այլ կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին

02.08.2022, 21:44

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

«Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-