77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

17.10.2019, 21:15
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, (010) 45–02–02 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–