7 մարդ զոհվել է Վիեննայի սինագոգի մոտ արձակված կրակահերթերի հետևանքով, ռեստորանում հանցագործները պատանդներ են վերցրել (ՎԻԴԵՈ)
03.11.2020,
01:17
7 մարդ զոհվել է Վիեննայի սինագոգի մոտ արձակված կրակահերթերի հետևանքով, ռեստորանում հանցագործները պատանդներ են վերցրել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգի մոտ կրակահերթերի հետևանքով 7 մարդ է զոհվել, հաղորդում է OE24 հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքի տվյալներով, հարձակվողներից մեկը սպանվել է։ Ավստրիայի ՆԳՆ–ից տեղեկացրել են, որ կա ձերբակալված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
OE24 հեռուստաալիքի տվյալներով, փողոցում` սինագոգից ոչ հեռու, ընդհանուր առմամբ արձակվել է մոտ 50 կրակոց։ Հանցագործները կրակ են բացել գնդացրից։
Kronen Zeitung թերթի տեղեկություններով, հարձակվողներից մեկը գործի է դրել պայթուցիկ սարք։ Հնարավոր է` կան փախուստի դիմածներ։
Վիեննայի կենտրոնում հնչած կրակոցներին զուգահեռ հանցագործները պատանդներ են վերցրել ռեստորանում, որը գտնվում է քաղաքի մեկ այլ շրջանում։–0–

My late grandfather, Yitzhak, was born and raised in #Vienna. His family lived there for generations.
— Dan Poraz (@PorazDan) November 2, 2020
He immigrated to mandatory Palestine in the 1930’s because #antisemitism was on the rise and Jews were told to get out. pic.twitter.com/ReuITthl60