67–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

09.11.2021, 15:25
67–ամյա Գրիգոր Կոկիկյանը որոնվում է որպես անհետ կորած
67–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 67–ամյա Գրիգոր Կոկիկյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–