55–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել մեքենայում` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ (ՎԻԴԵՈ)

15.11.2017, 12:40
Արմավիրում մեքենայում 55–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։
55–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել մեքենայում` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ, Hyundai մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա:

Загружается новость ... "Лево"

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 55-ամյա Սարգիս Աբրահամյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս ավտոմեքենան վարելիս կորցրել է գիտակցությունը, բախվել ծառին և ավտոմեքենայով կանգ առել։

Ոստիկաններն ու քննիչները նրան ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: –0–