423.84
4.13
401.67
+12
Եղանակը Երևանում
Հայ

50-ամյա տղամարդը խեղդամահ է արել անկողնային վիճակում գտնվող 86-ամյա մորը, հայտնի է պատճառը

12:13
02 Օգոստոսի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. 2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 50-ամյա բնակչից «Սևան» ԲԿ ահազանգ էր ստացվել այն մասին, որ տանը իր մայրը հանկարծամահ է եղել, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Առանձնատանը՝ ննջասենյակում, անկողնում մեջքի վրա պառկած վիճակում, հայտնաբերվել էր 86 ամյա Կատյա Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ 2023թ․ մայիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով (սպանություն), նախաձեռնվել էր քրեական վարույթ և ձեռնարկվել նախաքննություն։

Զննությամբ կնոջ դիակի վրա՝ դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել էին կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ վերին և ստորին վերջույթների վրա։

Նույն օրը, մորը սպանելու անմիջականորեն ծագած հիմանավոր կասկածանքով, վերջինիս որդին՝ Զ․Խ․-ն, ձերբակալվել էր։

Քննությամբ հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Զ․Խ․-ն, Լճաշեն բնակավայրում գտնվող բնակարանում անկողնային վիճակում գտնվող իր մայր Կատյա Խաչատրյանի հետ իր կնոջ վերաբերյալ ունեցած խոսակցության ընթացքում առաջացած վիճաբանությունից դրդված, կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ էր հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև ձեռքերով սեղմել էր վերջինիս պարանոցը, ինչի արդյունքում առաջացած մեխանիկական շնչահեղձության հետևանքով Կատյա Խաչատրյանը մահացել էր:

2023թ․ մայիսի 8-ին 50-ամյա տղամարդուն մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, և գործով վարույթը հանձնվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:43
18 Հոկտեմբերի 2023
Երևանի Աջափնյակի դատարանի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր
Կրակոցներ հետևանքով կա տուժած
13:58
18 Հոկտեմբերի 2023
Ողրբեգական ավտովթար Վայոց Ձորում. 1 մարդ տեղում մահացել է, կան վիրավորներ
Այսօր Վայոց Ձորում ավտովթար է տեղի ունեցել, 1 մարդ տեղում մահացել է
12:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանի ավագ դպրոցներից մեկից 15–ամյա պատանի է բերման ենթարկվել, նրա պայուսակում ատրճանակ է հայտնաբերվել
Երևանի ավագ դպրոցներից մեկից 15–ամյա պատանի է բերման ենթարկվել
16:49
17 Հոկտեմբերի 2023
ԶԼՄ–ները հայտնում են ՀՀ–ում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալի մահվան մասին. ՔԿ–ում տեղեկություններ են հայտնել ՌԴ քաղաքացու մահվան վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկություններ է հայտնել ՌԴ քաղաքացու մահվան մասին
16:05
17 Հոկտեմբերի 2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
13:24
17 Հոկտեմբերի 2023
Վանաձորում 27–ամյա երիտասարդը դանակահարել է 40–ամյա եղբորը
27–ամյա երիտասարդը դանակահարել է 40–ամյա եղբորը
11:13
17 Հոկտեմբերի 2023
Բրյուսելում ահաբեկչություն է տեղի ունեցել, սպանվել է երկու շվեդ
35 հազար մարդ մոտ չորս ժամ մնացել է մարզադաշտում
10:25
17 Հոկտեմբերի 2023
Սարսափելի ավտովթար Աշտարակ–Երևան ճանապարհին. 7 տարեկան երեխա է մահացել (ՖՈՏՈ)
7 տարեկան երեխա է մահացել Աշտարակ –Երևան ճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով. ՖՈՏՈ
15:39
16 Հոկտեմբերի 2023
Կազմակերպել և ղեկավարել է մանկության ընկերոջ սպանությունը․ մեղադրական եզրակացությամբ քրվարույթն ուղարկվել է դատարան
Կազմակերպել և ղեկավարել է մանկության ընկերոջ սպանությունը
14:07
16 Հոկտեմբերի 2023
Գառնու տաճարի մոտ 64–ամյա մոպեդավարը գլորվել է ձորը, նրա դին մեծ դժվարությամբ են դուրս բերել
Գառնու տաճարի մոտ 64–ամյա մոպեդավարը գլորվել է ձորը, նրա դին մեծ դժվարությամբ են դուրս բերել
11:19
16 Հոկտեմբերի 2023
Արարատի մարզում փեսան կրակել է աներոջ ուղղությամբ, հարվածել ու դիմել է փախուստի
Արարատի մարզում փեսան կրակել է աներոջ ուղղությամբ, վերջինս խլել է ատրճանակը նրա ձեռքից