47-ամյա տղամարդը 50 հազար դրամ էր թռցրել անցորդի դրամապանակից, կին ոստիկանը հետապնդել ու բռնել էր նրան (ՎԻԴԵՈ)

18.04.2022, 12:25
47-ամյա տղամարդը 50 հազար դրամ էր թռցրել անցորդի դրամապանակից, կին ոստիկանը հետապնդել ու բռնել էր նրան. ՎԻԴԵՈ
47-ամյա տղամարդը 50 հազար դրամ էր թռցրել անցորդի դրամապանակից, կին ոստիկանը հետապնդել ու բռնել էր նրան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում գողություն էր եղել: Անցորդ կանանցից մեկի դրամապանակը բաց էր եղել, հանցամիտն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ դրամապանակից 50 000 դրամ էր թռցրել: Տուժողը չէր նկատել գրպանահատին` ի տարբերություն ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկան Ռուզաննա Փերոյանի, որը աշխատանքից տուն էր վերադառնում: Նա հետապնդել էր, բռնել գրպանահատին, ապա 1-02 էր զանգել ու խնդրել, որ կարգախումբ մոտենա, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ժամանած պարեկները համայնքային ոստիկանի հետ կասկածվողին բերման ենթարկեցին Էրեբունու բաժին:

Գորիսի բնակիչ, 47-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է։ Տղամարդու մոտ նաև ծալովի դանակ կար:

Հանգամանքները պարզվում են։-0-