43–ամյա քաղաքացու կախված դի է հայտնաբերվել Նոր Խարբերդում

18.12.2017, 10:30
Նախօրեին 43–ամյա քաղաքացու կախված դի է հայտնաբերվել Նոր Խարբերդում։
43–ամյա քաղաքացու կախված դի է հայտնաբերվել Նոր Խարբերդում
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին 43–ամյա քաղաքացու կախված դի է հայտնաբերվել Նոր Խարբերդում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 17-ին ժամը 21։31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Փրկարարները բացել են տան դուռը, որտեղ, կախված վիճակում, հայտնաբերել են 1974 թ. ծնված Ա. Խ.-ի դին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–