40-ամյա տղամարդը ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան

11.03.2023, 10:15
Բռնություն է գործադրել թոշակառու կնոջ նկատմամբ
40-ամյա տղամարդը ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մարտի 8-ի ժամը 23.00-ի սահմաններում Ակնաշեն գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի մուտք էր գործել համագյուղացի թոշակառու կնոջ տուն և, բռնություն գործադրելով, պահանջել էր ոսկյա զարդեր ու փող, այնուհետև հափշտակելով կարի մեքենան հեռացել էր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-