37–ամյա տղամարդը սեփական տանը պատրաստել և իրացրել է կեղծ ալկոհոլային խմիչքներ

11.02.2025, 15:23
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել
37–ամյա տղամարդը սեփական տանը պատրաստել և իրացրել է կեղծ ալկոհոլային խմիչքներ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, հաղորդու է ՀՀ ոստիկանությունը։

Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը տան նկուղից ներկայացրել է 56 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ։

Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: