35-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել հարազատների գերեզմանում. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20.10.2019,
12:37
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանները և քննիչները, որոնք պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի գերեզմանատանը Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Յուրիկ Հ-ն ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից փորձել է ինքնասպանություն գործել։
Տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է «Արտաշատ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո:
Աղբյուրի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները վիրավորի տատիի և պապի գերեզմանում հայտնաբերել են Յու. Հ-ի անվամբ հաշվառված «Իժ-18» տիպի մեկփողանի 32 մմ տրամաչափի որսորդական հրացանը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ -0-

Загружается новость ... "Лево"