35-ամյա ամուսինն ապօրինի մտել է նախկին կնոջ տուն ու այրել գույքը

07.03.2023, 10:15
35-ամյա ամուսինն ապօրինի մտել է նախկին կնոջ տուն ու այրել գույքը
35-ամյա ամուսինն ապօրինի մտել է նախկին կնոջ տուն ու այրել գույքը
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 5-ին, ժամը 20.48-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Եղեգնավան գյուղի 35-ամյա բնակիչը այրել է Մաշտոցի փողոցի իր տունը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Եղեգնավան է մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը դուռը կոտրել, ապօրինի մուտք է գործել նախկին կնոջ տուն, այրել հյուրասենյակի սեղանը, ծածկոցը և դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում եղեգնավանցի 35-ամյա տղամարդը գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:-0-