413.78
4.82
386.17
+14
Եղանակը Երևանում
Հայ

35–ամյա տղամարդը խանդի հողի վրա ինքնաձիգով կրակել ու սպանել է 34–ամյա կնոջը. գործը դատարանում է

13:49
08 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 34-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի վայրը, շարժառիթը, տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 35-ամյա տղամարդը, 34-ամյա ընկերուհու հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ ձեռք են բերել «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենա և գրանցել տղամարդու անվամբ:

Загружается новость ... "Лево"

Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկանալով, որ ընկերուհին մտերմիկ հարաբերությունների մեջ է Արմավիրի մարզի մեկ այլ բնակչի հետ և պատրաստվում է ամուսնանալ, փորձել է խոչընդոտել, ինչի արդյունքում նրանց միջև ձևավորվել են լարված հարաբերություններ, որի ընթացքում բազմիցս հնչեցրել է սպանության սպառնալիքներ, պահանջել վերադարձնել համատեղ գնված և իր անվամբ ձևակերպված վերոհիշյալ ավտոմեքենան:

Առկա տարաձայնությունները կարգավորելու համար տղամարդը և կինը պայմանավորվել են և 2020թ. դեկտեմբերի 25-ին հանդիպել Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում, որտեղ տղամարդը, խանդի և վրեժի շարժառիթով, կնոջն սպանելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած և ապօրինի պահած, գործով չպարզված «ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգից երկու կրակոց է արձակել, որոնցից մեկը դիպել է ավտոմեքենայի դռներին, իսկ մյուսը՝ կնոջը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող, կրծքավանդակի, որովայնի և ձախ բազկի համակցված հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ և շոշափող վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը