547.21
6.47
481.49
+1
Եղանակը Երևանում
Հայ

32–ամյա երևանցի «Կազանովան» Facebook–ով և Instagram–ով խաբել է կանանց ու հափշտակել շուրջ 3մլն դրամ

13:50
09 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս:

Մասնավորապես պարզվել է, որ 2020-2021թթ. ընթացքում հիշյալ տղամարդը, Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` «GAG Yan», «GAGO YAN» և «Gagik Avetisyan» անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` «Gagik Asatryan» անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, վերջիններիս ամուսնանալու կեղծ խոստումներ տալով՝  ձեռք բերել նրանց վստահությունը: Խաբեությամբ տիրանալով վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին՝ 32-ամյա տղամարդը ձևակերպել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել դրանցով ստացված՝ ընդհանուր 3.050.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ վերջինս, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նրա ոսկյա զարդերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով (Խարդախությունը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

«Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ վերոնշյալ անվանումներով գրանցված օգտատիրոջ կողմից կատարված, ինչպես նաև համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմինը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաև զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:56
12 Հունվարի 2022
Մտել է տուն, լոգարանում հայտնաբերել կնոջ ու դստեր դիերը. դաժան դեպք Արարատում
Մտել է տուն, լոգարանում հայտնաբերել կնոջ ու դստեր դիերը. դաժան դեպք Արարատում
12:08
12 Հունվարի 2022
Երևանում հայտնաբերվել է հայտնի բանկերից մեկի աշխատակցի դին
Երևանում հայտնաբերվել է հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին
11:13
12 Հունվարի 2022
Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota–ն ու BMW–ն, վերջինս հրդեհվել է. կան տուժածներ (ՎԻԴԵՈ)
Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota–ն ու BMW–ն, վերջինս հրդեհվել է. կան տուժածներ. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:00
12 Հունվարի 2022
Երևանի գարեջրատներից մեկում կրակոցներ են հնչել, մատուցողուհին վիրավորվել է
Երևանի գարեջրատներից մեկում կրակոցներ են հնչել, մատուցողուհին վիրավորվել է
11:14
11 Հունվարի 2022
Գեղարքունիքում բախվել են մարդատար «Գազելն» ու Mercedes–ը, կա 7 վիրավոր
Գեղարքունիքում բախվել են մարդատար «Գազելն» ու Mercedes–ը, կա 7 վիրավոր
22:15
10 Հունվարի 2022
Երևանի բնակարաններից մեկում մայր և որդու դիեր են հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում մայր և որդու դիեր են հայտնաբերվել
13:02
10 Հունվարի 2022
Տեղում բռնվել է. Աշտարակում 44–ամյա տղամարդուն բռնել են վճարային տերմինալից գողություն կատարելու պահին (ՎԻԴԵՈ)
Տեղում բռնվել է. Աշտարակում 44–ամյա տղամարդուն բռնել են վճարային տերմինալից գողություն կատարելու պահին. ՎԻԴԵՈ
11:01
10 Հունվարի 2022
Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 43–ամյա կինը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 43–ամյա կինը տեղում մահացել է
10:25
10 Հունվարի 2022
Ահազանգ Փարաքարի ակումբի մոտ ռումբի տեղադրման մասին. պարզվել է ահազանգողի ինքնությունը
Ահազանգ Փարաքարի ակումբի մոտ ռումբի տեղադրման մասին. պարզվել է ահազանգողի ինքնությունը
18:49
08 Հունվարի 2022
Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ պահանջելով դուրս բերել զորքը Ղազախստանից
Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ պահանջելով դուրս բերել զորքը Ղազախստանից
14:00
08 Հունվարի 2022
Խոշոր հրդեհ Երևանի բնակարաններից մեկում, տարհանվել է 28 քաղաքացի, 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ամյա երեխան հոսպիտալացվել է
Խոշոր հրդեհ Երևանի բնակարաններից մեկում, տարհանվել է 28 քաղաքացի, 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ամյա երեխան հոսպիտալացվել է
23:46
07 Հունվարի 2022
Խոշոր ավտովթար Երևանում՝ 3 մեքենաների մասնակցությամբ. կան տուժածներ
Մեքենաները ջարդուփշուր են եղել, Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ 3 մեքենաների մասնակցությամբ. կան տուժածներ