29–ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

17.08.2021, 11:14
29–ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
29–ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 17-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացի Է․ Խ․-ի (ծնված 1992 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։–0–