27–ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Գիշերն ինքնասպանության փորձ է կանխվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 26-ին, ժամը 03։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ Ա․ Խ․-ն (ծնված 1994 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինիս ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։–0–