27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել

06.09.2021, 20:58
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել
27-ամյա երիտասարդը Մալդիվներից եկած զբոսաշրջիկին տարել է «Սատանի կամուրջ» ու փորձել է բռնաբարել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող տեղանքում Մալդիվների Հանրապետության քաղաքացուն տեսարժան վայրեր ցուցադրելու համար ուղեկցել է այնտեղ և օգտագործելով վերջինիս՝ տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը՝ կնոջ կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով (բռնաբարության փորձ):

«Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-