26–ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել 15–ամյա աղջկա նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հյուրանոցային համալիրների մեկի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։
Կայքի տեղեկություններով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Կ․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։