25-ամյա երևանցին Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով (ՎԻԴԵՈ)
14:12
23 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան գյուղի տարբեր հատվածներում։
Հետագա միջոցառումներով իրավապահները նրա տեղադրած փաթեթները հայտնաբերել և առգրավել են։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ