24–ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել

21.05.2016, 18:40
Մայիսի 20-ին` ժամը 17:00-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Շահումյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 24–ամյա երիտասարդ։
24–ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/.ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ` 2016 թվականի մայիսի 20-ին` ժամը 17:00-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Շահումյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված Դավիթ Թովմասյանը:

Դեպքի վայրի զննության ընթացքում, Երևան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի նախասրահից, հայտնաբերվել է «ՊՍՄ ՌԳ 1015 Պ» համարի ատրճանակ՝ թվով 6 փամփուշտներով, մեկ գնդակ և պարկուճ` արնանման հետքերով:

Դեպքի առթիվ մայիսի 20–ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տուժածի մերձավոր ազգականները։

Նախնական տվյալներով՝ մայիսի 20–ին ժամը 17-ի սահմաններում, հարազատները տանը գտնվելու ժամանակ լսել են կրակոցի ձայն, դուրս եկել և տան հետնամասում, գետնին ընկած, տեսել Դավիթ Թովմասյանին՝ արնաշաղախ վիճակում, որից հետո զանգահարել են շտապօգնություն և նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական,  դատաձգաբանական, դատագենետիկական և դատամատնադրոշմային համալիր  փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:–0–