24–ամյա երիտասարդին բերման են ենթարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանում ու թմրամիջոց հայտնաբերել (ՎԻԴԵՈ)

08.05.2023, 16:07
24–ամյա երիտասարդին բերման են ենթարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանում ու թմրամիջոց հայտնաբերել. ՎԻԴԵՈ)
24–ամյա երիտասարդին բերման են ենթարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանում ու թմրամիջոց հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափասների գործերով բաժանմունքի ծառայողները մայիսի 3-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված՝ 2 գրամից ավելի։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։–0–