23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)

06.06.2023, 16:07
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի 23-ամյա բնակիչը ապօրինաբար մուտք է գործել հարևանի բնակարան և գողացել տանտիրուհու բանկային քարտը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ստացված տեղեկության համաձայն՝ երիտասարդը Աբովյանի Հատիսի փողոցի բանկոմատից կանխիկացրել էր 50 000 դրամ, ապա վերադարձել հանրակացարան և հարևանուհու բնակարանում թողնելով քարտը՝ աննկատ հեռացել էր:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հունիսի 2-ին երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Կոտայքի բաժին, որտեղ չժխտեց արարքը:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–