22 արշավականներ բարձրացել են Աժդահակ լեռն ու չեն կարողանում իջնել․ ահազանգ ԱԻՆ–ում

21.06.2024, 10:01
ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ 22 արշավականներ բարձրացել են Աժդահակ լեռն ու չեն կարողանում իջնել
22 արշավականներ բարձրացել են Աժդահակ լեռն ու չեն կարողանում իջնել․ ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։