20 րոպեում տնից գողացել են հեռուստացույց և գումար. արտառոց դեպք Գյումրիում
11.10.2022,
15:22
20 րոպեում տնից գողացել են հեռուստացույց և գումար. արտառոց դեպք Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
«Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են գյումրեցի 51 և 53 տարեկան երկու եղբայրներ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Եղբայրները հայտնել են, որ հեռուստացույցը վաճառել են, իսկ 12 հազար դրամով կատարել են գնումներ:
Եղբայրներն ու գնորդը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են:–0–