20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում

07.06.2023, 10:22
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված աքացիներին (Հ. Մ., ծնված 2003 թ. և Դ. Գ., ծնված 2003 թ.) և ուղեկցել Աղբյուրակի ջրամբարի մոտ:-0-