17-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով խփել էր եղբայրներին. վեճը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության (ՎԻԴԵՈ)

16.05.2023, 19:37
Երիտասարդների վեճը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության, կան ձերբակալվածներ. ՎԻԴԵՈ
17-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով խփել էր եղբայրներին. վեճը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասում վիճաբանություն էր եղել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Միջադեպի ընթացքում անհայտ անձը կտրող-ծակող առարկայով հարվածել էր 2 եղբայրների։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Կոտայքի բաժնից օպերատիվ խումբը շտապել էր հիվանդանոց։ Բաժնի ոստիկանները Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտեցին հանցագործությունը։

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ բուժօգնության դիմած եղբայրները վիճել էին հասակակից երիտասարդների հետ, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 17-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքով խփել էր տուժածներին։ 17-ամյա երիտասարդն ու միջադեպի մյուս մասնակիցները հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–