16–ամյա երիտասարդն օրը ցերեկով Երևան կենտրոնում դանակահարել է 17–ամյա մի պատանու

08.06.2022, 15:50
16–ամյա երիտասարդն օրը ցերեկով Երևան կենտրոնում դանակահարել է 17–ամյա մի պատանու
16–ամյա երիտասարդն օրը ցերեկով Երևան կենտրոնում դանակահարել է 17–ամյա մի պատանու
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են, հադորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն:

«Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել են նրան և Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:–0–