415.24
4.83
386.52
+18
Եղանակը Երևանում
Հայ

15–ամյա երեխան շպրտվել է. տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը (ՎԻԴԵՈ)

14:31
21 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Երևանում, ժողովրդին հայտնի Փարաքարի ճանապարհին, Cadillac-ը բախվում Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկում 15-ամյա տղային։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, պարզվել է, որ Opel-ը վարել է Երևանի բնակիչ 57-ամյա Ա. Մելիքսեթյանը, Cadillac-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մ. Գեղամյանը, վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Մհեր Ա․-ն է, ով Cadillac-ի վարորդի կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նախ տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ Ա․ Մելիքսեթյանը, նրա ուղևոր 37-ամյա Ա. Մաթևոսյանը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Ավտովթար–վրաերթը տեղի է ունեցել նախօրեին ժամը 16։18-ի սահմաներում։ Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։

Վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։ Վարորդը իր ավտոմեքենայով երեխային, որ գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
20:26
22 Մայիսի 2023
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով (ՎԻԴԵՈ)
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով. ՎԻԴԵՈ