Երևանում քաղաքացին կանգնացրել է օտարերկրացու մոպեդը՝ սպառնալով հափշտակել 45.000 դրամ

23.09.2024, 21:07
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Երևանում քաղաքացին կանգնացրել է օտարերկրացու մոպեդը՝ սպառնալով հափշտակել 45.000 դրամ
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած անձի ինքնությունը; Հետագա միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը սեպտեմբերի 22-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: