Վթար Երևան-Արմավիր ճանապարհին. 39-ամյա վարորդը մահացել է
04.10.2019,
11:56
Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ մահվան ելքով:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ մահվան ելքով:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել դաշտի մեջ.
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, ժամը 11.25-ին շտապօգնության բրիգադը 39-ամյա վարորդ Միհրան Զաքարյանի դիակը տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։-0-