Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

30.01.2018, 17:02
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո նոր կարողացել են դին դուրս բերել։
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Գրիգորի Բաղրամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո նոր կարողացել են դին դուրս բերել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ -0-