Ոստիկանությունը երևանյան դպրոցներից մեկում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
15.10.2018,
17:28
ՀՀ ոստիկանությունը երկուշաբթի ստացել է կեղծ ահազանգ, թե Աջափնյակի Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը երկուշաբթի ստացել է կեղծ ահազանգ, թե Աջափնյակի Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Էդգար Ջանոյանը։
«14։20–ին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի վրա գտնվող թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված։ Օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր։ Հայտնաբերվել է, որ ահազանգը կեծք է եղել։ Անցկացվում է հետաքննություն», – հայտնեց Ջանոյանը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տարհանվել են աշակերտները և ուսուցիչները։ Տեղում աշխատել են կինոլոգները և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։–0–