Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen–ներ, կա զոհ ու վիրավորներ

14.12.2020, 11:03
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են  Volkswagen–ներ, կա զոհ ու վիրավորներ, վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են  Volkswagen–ներ, կա զոհ ու վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու 6/3 հասցեի դիմաց բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ 25-ամյա Պարույր Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի և Երևանի բնակիչ 55-ամյա Արմեն Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Պ․ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ղազարյանն ու նրա ուղևոր Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա Անի Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա․ Ղազարյանը շտապօգնության մեքենայում, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Վարորդ Պ․ Ղազարյանը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։–0–