Երևանում Toyota–ն, սրբելով ճամփին ամեն ինչ, ընկել է գետը

29.12.2017, 10:59
Նախօրեին Հրազդանի կիրճում մեքենա է ընկել գետը:
Երևանում Toyota–ն, սրբելով ճամփին ամեն ինչ, ընկել է գետը
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Հրազդանի կիրճում մեքենա է ընկել գետը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, ավտոմեքենան ընկել է գետը «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում և գետի հունով շարժվել է դեպի Դավիթաշենի կամուրջ։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ծառին, էլ.սյանը և ընկել Հրազդան գետը (Դավիթաշենի կամրջի մոտակայքում), իսկ վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա:

Փրկարարները ափ են դուրս բերել Ա. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: -0-