Սարսափելի ավտովթար Երևանում. Toyota–ն մխրճվել է սյան մեջ, 31–ամյա վարորդը տեղում մահացել է
06.05.2022,
11:12
Սարսափելի ավտովթար Երևանում. Toyota–ն մխրճվել է սյան մեջ, 31–ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 06։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և վնասել հարակից պահեստամասերի խանութի ապակին (մոտ 6 քմ). վարորդը տեղում մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին:–0–
Загружается новость ... "Лево"