Սպանություն Երևանում. Մասիվի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ

22.12.2017, 13:21
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Սպանություն Երևանում. Մասիվի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ կայքի տեղեկությունների՝ մահացածը 60-ամյա Լևոն Ասատրյանն էր։ -0-