Սպանություն Երևանում. 34–ամյա տղամարդը ստացել է դանակի մի քանի հարվածներ
10.11.2018,
11:24
Սպանություն Երևանում. 34–ամյա տղամարդը ստացել է դանակի մի քանի հարվածներ:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից: Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման հետքեր:
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ 34-ամյա Սանասար Բարսեղյանն է, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայից ստացված մի քանի հարվածների հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Փափազյան փողոցում հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որն, ըստ տեղեկությունների, պատկանում է սպանվածին:–0–

Загружается новость ... "Лево"