Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը հայտնվել է ձորում, 3 վիրավորներից մեկը մահացել է

02.01.2021, 21:15
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը հայտնվել է ձորում, 3 վիրավորներից մեկը մահացել է
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Opel–ը հայտնվել է ձորում, 3 վիրավորներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածն ու վիրավորները մի ընտանիք են: Վիրավորներից մեկը հայրն է, մեկը՝ որդին, իսկ մահացածը՝ մյուս որդին:–0–